ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հրամայել է իր ենթականերին վերանայել ամերիկյան ռազմավարությանը Սիրիայում' «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նախորդ շաբ աթվա ընթացքում, Սպիտակ տանն Օբամայի ներքաղաքական թիմի ներկայացուցիչների 4 հանդիպումներ են տեղի ունեցել, որոնցից մեկին ներկա է գտնվել Նախագահ Օբաման: CNN-ի փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է այն հարցը, թե ինչպես է ԱՄՆ-ի ռազմավարությունը Սիրիայի հանդեպ փոխկապակցվում ԻՊ-ի ռազմավարության հետ: Ենթադրվում է, որ Օբաման որոշել է վերանայել Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմավարությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնում գիտակցել են, որ ահաբկիչներին հաղթել հնարավոր չէ առանց Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելու: Աղբյուրի փոխանցմամբ' առանց Ասադին իշխանությունից հեռացնելու ԱՄՆ-ի նման ռազմավարությունը սխալ էր:

 

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի երկրները Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել են սեպտեմբերի 23-ից: ԱՄՆ-ի հետ ռազմական գործողություններին մասնակցում է Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը և Բահրեյնը: