ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Աբու Դաբիի արքայազն շեյխ Մուհամեդ բին Զայեդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման հարցը, հաղորդում է Reuters-ը:

 

«Նրանք քննարկել են Սիրիայում դեպի քաղաքական անցմանն առաջխաղացումը՝ հետևելով կառուցողական բանակցություններին Վիեննայում, ինչպես նաև նշել են «Ալ-Քաիդայի» և այլ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կարևորությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

 

Նշվում է նաև, որ նախագահը և արքայազնը դրական են արտահայտվել Եմենում հակամարտող կողմերի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների հաջորդ փուլին անցում կատարելու պատրաստակամությունը: