Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ նրան կխնդրի «վերանայել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»: Այդ մասին Էրդողանը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

«Ես անպայման կհանդիպեմ Պուտինի հետ, որպեսզի նրա հետ քննարկեմ Սիրիայում իրադրությունը և արտահայտեմ իմ մտահոգությունը այդ կապակցությամբ: Եթե մենք ընկեր երկրներ ենք, ես կխնդրեմ նրան վերագնահատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»,- ասել է Էրդողանը:

 

Էրդողանը նաև ասել է, որ ինքը տվյալներ ունի այն մասին, որ ռուսական ավիացիան Սիրիայում հարվածներ է հասցնում ընդդիմության զորքերին: