Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, հաղորդում է aa.com.tr կայքը:

 

«Անթույլատրելի է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ Ռուսաստանի կողմից բոլոր զինք-զինամթերքի տեսակների կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ, ինչպես որ գործում է Բաշար Ասադի վարչակարգը:

 

Ռուսական ու Ասադի ավիացիան օրեցօր մեծացնում են Սիրիայի բնակավայրերի դեմ հարձակումները, խաղաղ բնակավայրերի հանցանքները»,- ասված է հայտարարության մեջ:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ ռուսական հեռուստաալիքներից մեկը սխալմամբ ցուցադրել է ռուսական ինքնաթիռում առկա կասետային ռումբերը:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն ռուսական ավիացիային մեղադրել է վերջին երկու օրերին Հալեպի հյուսիսի վրա ֆոսֆորային ռումբեր նետելու համար. «Հուսով ենք, որ Մոսկվան հնարավորինս շուտ կհրաժարվի Սիրիայում սխալ գործողություններից, կդադարեցնի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա և այդպիսով կնպաստի Սիրիայում քաղաքական անցումային գործընթացի մեկնարկին՝ ժողովրդի կամարտահայտմանը համապատասխան»: