Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի' Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի առաջ մի խումբ նախկին ազատամարտիկներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել:
Նրանք պահանջել են ազատ արձակել իրենց մարտական ընկերոջը: Ակցիայի մասնակիցները շարունակել են պնդել, որ գործը շինծու է եվ որ պայքարելու են մինչեվ նա հայտնվի ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել էր խաբեությամբ եվ վստահությունը չարաշահելու եղանակով' 2000 դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով: Հետագայում նրան այլ մեղադրանք էր առաջադրվել: