«Նուբարաշեն» քրեակատարողական հիմարկի պետի առաջ խոհարվում է հանցագործ աշխարհը։ Մի որոշ ժամանակ առաջ այս « վհուկին » ոստիկանական համակարգից դուրս շպրտեց ՀՀ նախկին ոստիհանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանապետը ավելի քան համոզված էր, որ այս ( իր բառերով) «վհուկը» արատավորում է ոստիկանի բարձր անունն ու պատիվը համակարգում եւ չի կարող այլեւս շարունակել իր ծառայութուը ՀՀ ոստիկանության շարքերում։Բայց արի ու տես, երբ մարդն ունենում է հրաշալի հովանավորներ ավազակապետության մեջ , անձակա խայտառակությունը վերածում է հպարտության, այդպիսին էր սերժա-տիրական Հայաստանը։

 

Նախկին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի եւ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության պետ Կրակեմ Հրաչի ցանկալի միջնորդությամբ մեր լավ ախպեր Սերոբ Հարությունյանին Սերժ Սարգսյանը գրողի ծոցը ուղարկելու փոխարեն, ուղարկեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ , որպես պետ։ ՈՒ աստեղից սկսվեց Սերոբի լիարժեք անկախությունը իր երազած միջավայրում ։ Դատապարտյալներին արտոնությունների բուռն եւ երջանիկ կյանք ապահովվող պետը օրեցօր դարձավ նոր երեւույթ ՔԿՀ ում, մի խոսքով,- « մեր լավ ախպերը » ։

 

Նրա հրամաններով եւ բազում հրահանգներով նոր սկիզբ դրվեց հայոց պետականության արդարադատության ոլորտում ։ Հաճելին խառնվեց հրաշալաիի հետ եւ մեր ախպերը քրեակատարողական հիմնարկը դարձրեց « դուքյան » սեփական հարստությունը եւ « կայֆերը» իրականացնելու համար, որովհետեւ նա ուներ բոլոր արտոնությունները իր հովանավորներից։ Նա դարձավ անվախ եւ թքած ունեցավ բոլոր օրենքների եւ օրինականությունների վրա ։ Դրաձավ «զոն» նայողներների «զոն նայողը», լավ ու « խառոշի» ախպերների ՝ « ամեախառոշի » ախպերը եւ այս ամեն ինչը ամրագրեց հետեւյալ սկզբունքով,- «ախպերս ահնարին բան չկա, փողին մուննաթ»։

 

Եվ փողին մուննաթը դարձավ ապրելակերպ Սերոբի համար։ Աշխատավարձով ապրող Սերոբին են պատկնաում, շքեղ բնակարան Երեւանի կենտրոնում ավելի կոնկրետ հյուսիսային պողոտայում, շքեղ առանձատուն Աշտարակի ձորում, ( որը ի դեպ կառուցվել է օրենքով գողերի օգնությամբ), 2 գազալցակայաններ Ծաղկաձորի մայրուղում, բոլորովին նոր տարեթվի «Mersedes» մակնիշի եւ նոր տարեթվի «BMW X6» մակնիշի ավտոմեքենաներ եւ էլի շատ ու շատ թաքցրած հարստություներ, որոնք մեր Սերոբը թալանել է արդար քրտինքով։ Իսկ, երբ համարձակվես հարցնես, որտեղից այսքան հարստություն, ավազակապետությանը հարիր բոլոր սրբերին ուրանալով լսում էս նույն երդումն ու պատարաքը (ես նման հարստություն չունեմ, իմը չի, նվեր եմ ստացել, դա ինձ չի պատկանում ) եւ այլն...

 

Ուրեմն բռնվեք, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կան դատապարտյալներ, որոնք օգտվում են Սերոբ Հարությունյանի հիմնադրած արտոնություններից, կան խցեր որոնց դռները ընդհանրապես չեն փակվում, օրինակ խուց # 48-ը, որը «զոն» նայողների խուցն է, որտեղ լուծվում են շատ հարցեր, խուց # 50 , այստեղ է ապրում հայտնի քրեական հեղինակություն Նորադուզցի Ալիկը, որը արտոնյալ է բոլոր հարցերում ի շորհիվ Սերոբ ախպոր ։ Բայց այս ամենը ունի իր գնավճարը, ծանոթացնեմ տարիֆներին ՝ ( խցերը բաց պահել ամիսը---- 2000000 դրամ, տուլիկի լիարժեք հանձմունք առանց որեւէ սահմանափակումների -------3000000 դրամ, թեթեւաբարո աղջիկների մուտքը ------500000 ից 1000000 դրամ եւ էլի շատ ու շատ գործողություններ ) մի խոսքով իսկական խալիֆֆայություն հայկական իրականության մեջ։ ԵՎ այսքանից հետո դեռ արդարադատության համակարգը պետք է հանդուրժի այս հնարամիտ «վհուկին» եւ պետք է թողնի , որ շարունակի պաշտոնավարե՚լ։ Խոսքս ուղղում եմ Հայաստանի հանրապետության ժողովրդական վարչապետին ՝ պրն Փաշինյան ուշադրություն դարձրեք գրառմանս եւ հնարավորինս արագ ձերբազատեք արդարադատության համակարգը նման սրիկաներից, կաշառակերներից եւ համակարգը արատավորողներից։

Նույն խնդրանքով նաեւ դիմում եմ արդարադատության նախարար պրն Արտակ Զեյնալյանին ,ժամանակն է ստեղծել նոր ժամանակահատված, նոր Հայաստանի արդարադատության համակարգում։

Շնորհակալություն...