Դատաքննություն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգոստոսի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կարճաժամկետ մեկնումից վերադառնալուց հետո ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վ. Մ.-ն ենթարկվել է անձնական խուզարկության:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթ, որի մեջ առկա էր ընդհանուրը 9 գրամ քաշով կանաչավուն զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: