Արդարադատության նախարարությունը վաղը կառավարությունից 875 միլիոն դրամ գումար կխնդրի: Կառավարության հաստատմանը ներկայացվող որոշման նախագծով, այդ գումարն անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կապիտալ շինարարության 800 քանակակազմով մասնաբաժինը 2014 թվականին ավարտելու նպատակով:

 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության զարգացման' 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն' 2013 թվականին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական նոր շարունակական կառուցվող' 400 ազատազրկվածների պահման համար նախատեսված հիմնարկը, որի բնակեցումը իրականացվելու է 2014 թվականի մայիսին: ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շարունակական կառուցման համար արդեն իսկ հատկացվել է 1 միլիարդ դրամ գումար, սակայն այդ գումարը, ըստ նախարարության հաշվարկների, վերոնշյալ կառույցի 2014 թվականի համար նախանշված ծրագրի իրականացման համար չի բավականացնում: Որովհետև 400 ազատազրկվածի համար նախատեսված ՔԿՀ-ի նոր մասնաշենքի կառուցման փոխարեն պետք է շահագործման հանձնել ևս 400 ազատազրկվածների պահման համար նախատեսված նոր մասնաշենք' ընդհանուր լրակազմը հասցնելով 800-ի։Հենց դրա համար էլ պահանջվում է ևս 875 միլիոն դրամ գումար:

 

Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերբեռնված վիճակում, և հրատապ խնդիր է ավարտին հասցնել 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածների պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքերի կառուցումը։