Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացված հատուկ հաշվեհամարին Սուքիասյանների ընտանիքը նվիրաբերել է 50 միլիոն դրամ գումար:

 

Հիմնադրամի հաղորդագրության մեջ ասվում է.

«Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այդ իսկ պատճառով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն»:

Հիշեցնենք, որ Համահայկական հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում համայն հայությանը աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

 

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսով վարակվելու 122 դեպք: