Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի' քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները:
Մատուռն անվանվեց «Սուրբ Պայծառակերպություն»' ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման:
Արարողությանը մասնակցեցին քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը, դատապարտյալներ, հյուրեր:
Ի դեպ նշենք, որ սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին