Կանադահայերը Տորոնտոյում բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի դիմաց: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Հայերն իրենց ձեռքերում պաստառներ են պահել և տարբեր կոչեր են հնչեցրել: Քանի որ աստիճանաբար հյուպատոսարանի առջև հավաքվել են նաև տեղի թուրքերը, Տորոնտոյի ոստիկաններն անվտանգության միջոցառումներ են իրականացրել կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու նպատակով: Բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի:

 

Հաղորդվել է, որ ամեն տարվա նման այս տարի ևս ապրիլի 24-ին մայրաքաղաք Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ակցիա կիրականացնեն:

 

Կանադա, հայեր, հյուպատոսարան, Թուրքիա