Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների, մարզային վարչությունների և բաժինների ղեկավարներ։

 

Քննարկվեցին կարգապահական մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոստիկանության ղեկավարության կողմից տեղերին իջեցված հրաման- հրահանգների, հանձնարարակնների կատարողական կարգապահությանը։ Ընդգծվեց կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման, հանցավորության դեմ պայքարում տարբեր ստորաբաժանումների համագործակցության ընդլայնման, մի շարք հանցատեսակների առանձնահատկությունները նկատի ունենալու և կանխարգելիչ ու բացահայտման աշխատանքները այդ համատեքստում իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Խոսելով առկա թերացումների մասին եւ անդրադառնալով աշխատանքի որակի բարելավման, կատարողական կարգապահության բարձրացման խնդրին՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ ցուցումներ տվեց եւ դրանց լուծման վերջնաժամկետ նշանակեց։