ոկտեմբերի 30-ին, կեսօրից հետո , Ղազախի շրջանի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերը, նաեւ՝ գյուղը: Բարեկամավանցիները մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կրակից հրդեհվելէ Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանին պատկանող անասնագոմը: Սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց կյանքը վտանգելով՝ հանգցրել են անասնագոմի հրդեհը: Հոկտեմբերի 30-ին, կեսօրից հետո գնդակոծվել են նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, Դովեղ գյուղը, նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Այդ պատճառով ժամը 15.15-ից մինչեւ ժամը 21-ը միջպետական ճանապարհը երթեւեկության համար փակ է եղել, երթեւեկությունը կատարվել է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Զարմանալի է, որ այդքանից հետո ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ սահմանագոտում լուրջ միջադեպեր չեն եղել:
Tesankyun.am