Թուրքիայում կանխվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Աբդուլլահ Գյուլի դեմ կատարված մահափորձը, շաբաթ օրը գրում է Sabah պարբերականը:
Համաձայն այդ հաղորդագրության` մահապարտը, ով պատրաստվում էր հարձակում կատարել, ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում:
Նշվում է նաև, որ մահապարտը պլանավորել էր հարձակում գործել Իզմիրում տնտեսական կոնգրեսին մասնակցող պաշտոնական անձնաց ուղղությամբ: