Anonymous հաքերային խումբը կոտրել է թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլի և մի շարք այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կառավարական կայքերը, որոնց թվում' երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կաբինետի անդամների կայքերը: Նման կերպ հաքերներն իրենց աջակցությունն են հայտնել կառավարության դեմ բողոքող ցուցարարներին:
«Էրդողանը պետք է հիշի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը և հրաժարական տա, նախքան իրավիճակը հսկողությունից դուրս կգա»,-ասված է Anonymous-ի կողմից YouTube կայքում տեղադրված տեսահոլովակի մեջ:
Նշենք, որ Ստամբուլում և թուրքական մի շարք այլ քաղաքներում արդեն 5-րդ օրը շարունակվում են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև, ովքեր պահանջում են դադարեցնել Ղեզի այգու վերակառուցման աշխատանքները: