«Օրենքով գող» Արա Մուրադյանի սպանությունը կարևորվում է նրանով, որ օրենքով գող է կարգվել 2012 թվականի դեկտեմբերին Աբուդաբիում՝ Դեդ Հասանի կողմից: Նա այն 20 գողերից մեկն է եղել, ում Դեդ Հասանը շտապ օրենքով գող է կարգել:

 

Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քրեագետ Սերգեյ Գալոյանը:

 

Խոսելով Շաքրո Մալադոյի ազատման հետաձգման մասին՝ Գալոյանը ասել է, որ ժամկետը Իսպանիայում հոկտեմբերի 12-ին լրացել է, բայց գործընթացը ձգձգվում է:

 

««Պզո» մականունով Արմեն Ղազարյանը ազատվելուց առաջ պետք է Իսպանիայում 2 առանձնատուն հանձնի, 400 հազար դոլար տույժ մուծի, որից հետո միայն կարող է ազատ արձակվել: Նույն կարգը կատարվելու է նաև Շաքրոյի դեպքում: Նրա ազատվելը ժամանակի խնդիր է: Շաքրո Մալադոյի գալուց հետո կամ քրեական աշխարհում պայքարը կհասնի վերջնակետին, կամ մեկն ու մեկը կավիրվի»,- ասել է նա ու ավելացրել. «Ռուսաստանում կրիմինալի միջև պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Շաքրո Մալադոյը ազատ չի արձակվել եւ իրավապահները չեն լուծել իրենց հարցը»: