Այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ВАЗ 2101 մակնիշի 06 ՍՏ 538 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 5-ամյա Լիլիթ Պետրոսյանին և 35-ամյա Քրիստինե Պետրոսյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական և ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ծովագյուղում հայտնաբերել են նշված ավտոմեքենան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են, իսկ երեխային քիչ առաջ տեղափոխեցին Երևան: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանութունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: