Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պլանավորվում է անցկացնել այս տարվա վերջին. գրում է APA ադրբեջանական գործակալությունը` հղում կատարելով ՌԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը: Համանախագահը նշել է, որ դա այն հարցերից մեկն է, որը քննարկվել է Ալիևի հետ հանդիպման ընթացքում:
Պոպովը նշել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայնություն է տվել նման հանդիպում կազմակերպելու համար: Համանախագահները այսօր կմեկնեն Երևան: Այնտեղ մենք կքննարկենք այդ հարցը նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Հայաստանի կողմից պաշտոնական հայտարարություն կարվի: Հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա այս տարվա վերջին: