ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը հայտնել է, որ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Բազելում, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների կոնֆերանսը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարևորագույն հիմնախնդիրներից է, որը կարիք ունի կարգավորման: Մեզ անհանգստացնում է հակամարտության կարգավոր ման ձգձգումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Բուրկհալտերը:
Ընդգծելով, որ նախկինում էլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կիսվել է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետերով, ԵԱՀԿ նախագահը նշել է, որ Բազելում էլ կփորձի հանդիպել նրանց և քննարկումներ անցկացնել:
«Չնայած ժամանակային սահմանափակումներին' մենք հետևում ենք գործընթացին և հուսով ենք, որ կողմերը դրական քայլեր կձեռնարկեն իրադրության գնահատման, լարվածության թուլացման և համաձանության գալու համար»,- ասել է Բուրկհալտերը: