ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որը կայացել է երեքշաբթի օրը Վիեննայում. ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը կնպաստի կողմերի միջև վստահության և փոխըմբռնման հաստատմանը և խթան կապահովի բանակցային գործընթացի և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասել է Կոժարան:
Ուկարինայի արտգործնախարարի խոսքերով` նման մակարդակով բանակցությունները խաղաղության երաշխիք են հանդիսանում և նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանային համագործակցության համար: