Աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Աշխատանքներ են իրականացվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպում տեղի կունենա: Մենք տեղեկություն կտանք, երբ դա վերջնականապես հաստատվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք տեղեկությունը, որ նախագահների հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի վերջին: