ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հերթական այցը կկատարեն տարածաշրջան նոյեմբերի սկզբին: Ինչպես գրում է APA ադրբեջանական գործակալությունը, հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին, միջնորդները տարածաշրջան կժամանեն նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այցը կմեկնարկի Բաքու կատարած այցելությունից, ուր նամանախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, որից հետո նրանք կուղևորվեն Երևան:
Հայցի նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ջանքեր գործադրելն է և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը:
«Միջնորդները կառաջարկեն նախագահներին հանդիպել: Ամեն ինչ կողմերից կախված կլինի: Եթե նրանք համաձայնվեն, ապա հնարավոր հանդիպումը կկայանա նոյեմբերի վերջին»,-հայտարարել է գործակալության աղբյուրը: