Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ցանկացած հանդիպում լավ հնարավորություն է միմյանց դիրքորոշումները հստակեցնելու և առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները նվազեցնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Haqqin.az լրատվականի փոխանցմամբ նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը' խոսելով հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած նախագահների հանդիպման մասին:
«Ես ոգևորված էի, որ երկու նախագահներն էլ ցանկանում էին դադարեցնել հակամարտությունը' բանակցային ճանապարհով: Նրանք մեկը մյուսին հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանքին պետք է փոխարինելու գա համագործակցության դարաշրջանը»,-ասել է Ուորլիքը: Նա ընդգծել է, որ նախագահների հանդիպումները նպաստում են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը: Միաժամանակ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հակամարտող կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար:
Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղվածբանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպեսնաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչԱնջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համարհանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակումերկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էրհակամարտության խաղաղ կարգավ որման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էրձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները: