Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լիահույս է, որ Հայատանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպումն անարդյունք ավարտ չի ունենա, եւ կողմերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կգրանցեն առաջընթաց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտեց, որ կար եւոր է նաեւ այն հանգամանքը, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպել եւ քննարկել խնդիրները: «Մենք որեւէ բան այս կապակցությամբ ասել չենք կարող: Տեսնում ենք, որ շատերն են պատրաստակամություն ցուցաբերում, այդ թվում' կոնֆլիկտի կողմերը:
Մենք հուսով ենք, որ հանդիպումը կոնֆլիկտի լուծման մեծ առաջընթացի կբերի: Առաջին քայլերը պետք է արվեն նախագահների Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ. կարեւոր է, որ կողմերը հետեւեցին Ֆրանսիայի Նախագահի հրավերին, եւ մաղթում եմ, որ հանդիպումն առանց արդյունքների չավարտվի»,- ասաց գերմանաց ի դիվանագետը:
«Հայաստանը պատրաստ է գնալ խնդրի կարգավորմանն այն առաջարկների հիման վրա, որ հնչեցվել են եռանախագահների մակարդակով' վերջին հինգ հատարարությունների միջոցով: Դա նաեւ միջազգային հանրության տեսակետն է, քանի որ եռանախագահերը միջազգային մանդատ ունեն: Ադրբեջանի կոմղից չենք լսել, որ կա պատրաստակամություն խնդրի կարգավորման հարցում: Հետեւաբար, գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Երեւան այցելության ժամանակ գերմանացի դիվանագետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: