Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել Ֆրանսիայում: Այս մասին տեեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
«Հուսով ենք, որ մոտակա ժամանակներս Փարիզում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Միացյալ Նահանգներն այն կարծիքին է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները փարիզյան հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պետք է հստակ համաձայնության գան»,- հայտարարել է Ռիչարդ Մորնինգսթարը' նշելով, որ հանդիպման ստույգ ամսաթիվը դեռ պարզ չէ: