ԱԺ արտաքին հարաբերությունների եվ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները սկսել են Հայաստանի եվ ԵՄ-ի միջեվ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի վերաբերյալ քննարկումները:
Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի պարզաբանմամբ, վիզաների տրամադրման դյուրացման արդյունքում թոշակառուների, տասներկու տարեկանից ցածր երեխաների, հաշմանդամություն ունեցողների եվ նրանց ուղեկցողների, դպրոցականների, ուսանողների, հետբուհական ուսում ստացող անձանց, բուժման նպատակներով ճամփորդող քաղաքացիների, լրագրողների եվ մի շարք այլ խմբերի համար վիզաների տրամադրումը կլինի անվճար:
Իսկ մյուսների համար մուտքի վիզայի գումարը կկազմի 35 եվրո: Այդ համաձայնագրի իրականացումը, Լիլոյանի գնահատմամբ, հնարավորություն կստեղծի Հայաստանի եվ ԵՄ միջեվ ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսություն սկսելու համար: