Ադրբեջանցիների բարբարոս պահվածքի հերթական օրինակը ցնցում է երևակայությունը՝ ի ցույց դնելով նրանց տածած ատելությունը հայ և ռուս ժողովուրդների նկատմամբ: Այս մասին գրում է voskanapat.info կայքը՝ մանրամասնելով, որ Բաքվի վարչական ենթակայության տակ գտնվող Ռասուլզադե բնակավայրի ճանապարհներից մեկը կառուցվել է քրիստոնյաների շիրմաքարերով։

 

Ըստ կայքի տվյալների՝ շիրմաքարերը հանվել են Ադրբեջանի՝ արդեն քանդված խոշորագույն քրիստոնեական հայ-ռուսական «Մոնտինո» գերեզմանատնից։

 

Ճանապարհն ասֆալտով ծածկելու փոխարեն բանվորները սրբապղծություն են իրագործել։ Անձրևից հետո շիրմաքարերի փոշին մաքրվել է, ու վախեցած անցորդները տեսել են հայերենով ու ռուսերենով գրված տապանագրերը։ Դրանցից որոշների վրա էլ դեռ պահպանվել են հանգուցյալների դիմանկարներն ու խաչերը։

 

Կայքն ընդգծում է, որ վանդալիզմի այս միջադեպի մասին հայտնի է դարձել հենց այն օրը, երբ տարածաշրջանում են գտնվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։