Նոյեմբերի 5-ին Ռազմավարական զարգացման ինստիտուտին կից ստեղծվել է «Евразия» մեդիահոլդինգի խորհուրդը, որը կգլխավորի Անդրանիկ Նիկողոսյանը: Հոլդինգն իր մեջ ներառում է «Евразия-1» հեռուստաալիքը, «Голос Евразии» ռադիոկայանը, «Новый шаг» և «Евразия Де-факто» ամսագրերը, «Евразийская правда», «Современная Евразия» և «ЕврАзЭС» թերթերը, evrazesnews.ru տեղեկատվական-վերլուծական կայքը:
«Евразия» մեդիահոլդինգը նպատակաուղղված է եվրասիական տարածաշրջանի երկրների բնակչությանը ընթացիկ բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների մասին համընդհանուր տեղեկացմանը, ինչպես նաև ընդհանուր եվրասիական տեղեկատվական դաշտի ստեղծմանը. գրում է վերոհիշյալ կայքը:
Տեղեկատվական ռեսուրսների միավորումը պայմանավորված է ԱՊՀ տարածաշրջանում տեղի ունեցող մի շարք արագորեն զարգացող եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ համընդհանուր լուսաբանման անհրաժեշտությամբ:
Ինչպես նշում է Ռազմավարական զարգացման ինստիտուտ ԲԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ընդհանուր տեղեկատվական դաշտի ստեղծումը միջազգային հարաբերությունների ամրապնդման անքակտելի մասն են կազմում. «Ճիշտ տեղեկատվությունը ստեղծում է ապագա հասարակական նախաձեռնությունների համար անհրաժեշտ հիմք և բարձրացնում է Եվրասիական տարածաշրջանի երկրների քաղաքացիների ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածության աստիճանը»:
Մոտ ապագայում «Евразия»-ն մտադիր է կենտրոնանալ առաջին հերթին համացանցային լսարանի ուշադրությունը գրավելու վրա:
«Մենք նպատակաուղղված ենք մարզերում նախագծերի զարգացմանը, և կապված տեխնիկական սահմանափակումների հետ՝ դա կիրականացվի, առաջին հերթին, ռադիո-հեռուստահաղորդումների և թերթերի տարածման միջոցով»,-նշում է Ա. Նիկողոսյանը:
Հոլդինգի ռեսուրսների աշխատանքն, առաջին հերթին, ուղղված է ԱՊՀ երկրներին, որտեղ մեդիաշուկան հագեցած չէ և զգացվում է բնակչությանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին համընդհանուր տեղեկատվություն տալու կարիքը: