ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը' ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից:
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին:
Ավելի վաղ' 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից: