Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակեցին թատերագետ Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ անդրադարձել էր ռուսական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված հաղորդմանը, որին մասնակցել է նաև Մհեր Մկրտչյանի թոռնուհին: Մութաֆյանը անդրադարձել է նաև այն թեմային, թե ինչու Ալբերտ Մկրտչյանը՝ հայտնի ռեժիսորն ու մեծ դերասանի եղբայրը, հրաժարվեց մասնակցել հաղորդմանը: 

 

Գրառումը զայրացրել է Ալբերտ Մկրտչյանին: MediaMall.am-ի հետ զրույցում պարոն Մկրտչյանը ասաց. «Ես ասելիք չունեմ, հաճախ են փորձել Մհերին ներկայացնել այլ լույսի ներքո՝ իբր սրտացավություն խաղալով, բայց այդ մարդկանց մեծ մասը Մհեր Մկրտչյանի հետ երբևէ առնչություն չի ունեցել: Ինչ վերաբերվում է երեկվա հրապարակմանը, միայն մի բան կասեմ՝ գետինը չե՞ս մտնում, Լևոն Մութաֆյան, որ իմ փոխարեն հարցազրույց ես տալիս: Այսքան բան»: