Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ հաղորդման, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Վ.-ն հանդես է եկել դիմումով և հայտնել, որ 2011 թվականի մայիսի 3-ին իր կողմից ՍՊ ընկերություններից մեկի «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացրած քննիչը չի վերադարձրել և յուրացրել է քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված բջջային հեռախոսը և 50 000 դրամ գումարը:

 

Կատարվում է նախաքննություն: