Ժամը 20:00-ին ավարտվեցին Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրությունները:

 

Mediamall.am-ի թղթակցի փոխանցմամբ' ընտրություններին մասնակցել է 8867 արարատցի կամ ընտրելու իրավունք ունեցողների 67,1 %-ը (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 13218):

 

Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուների թիվն ի սկզբանե եղել է 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Հայկ Հայկյանը և ինքնառաջադրված Սամվել Գասպարյանը, սակայն վերջինս դուրս եկավ պայքարից՝ ինքաբացարկ հայտնելով: