Ազգային ժողովը երեկ քննարկման դրեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

 

Այս պահին արդեն մեկնարկել է ՎՊ նախագահի ընտրությունը, որը կտևի ժամը 12:15-13:00-ը։

 

Նշենք, որ երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը չի մասնակցի քվեարկությանը, «որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարներն ընդդիմության դեմ կեղտոտ խաղ չխաղան»: Սակայն, ինչպես հայտնում է Լուրեր.com-ի լրագրողը, Հրանտ Բագրատյանը ներկայացել է ԱԺ` քվեարկության։