Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

 

Քննարկման ավարտից հետո ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ ՎՊ նախագահի նշանակման քվեարկությունը տեղի կունենա վաղը` ժամը 12:15-13:00-ը: