Այսօր' նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի և Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները. հայտնում է shamshyan.com –ը։
Վթարից հետո Nissan-ի վարորդը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների' եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից և մոտ 20 րոպե հասարակական վայրում ցուցաբերել լկտի պահվածք' հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հավաքվածների հասցեին: Նա չի ենթարկվել նույնիսկ ոստիկանների օրինական պահանջներին և իր մոտից հանել է ինչ-որ վկայական ու հայտնել, որ բոլորի մաման…:
Առավել մանրամասն՝ այստեղ։