Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Եկատերինա Բաղդասարյանի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական' «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրյալ Ե. Բ.-ի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: