Օրերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության /ԱԷՄԳ/ պատասխանատու աշխատակից Անդրեյ Չուպովը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի /ՄԱԿՊԿ/ աշխատակից Խ.Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն:

 

ՍՊ Արևմտյան ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Երևան» սեյսմիկ կայանի շենքում հյուրերին ներկայացրին Երևան - ՀԱԷԿ տարածքում տեղակայված GURALP 6TD թվային սեյսմիկ կայանների տեղադրման և շահագործման արդյունքները: Այդ նորագույն 6 կայանները տրամադրվել են ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին ՄԱԿՊԿ-ի միջոցով և սպասարկվում են Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից՝ ՀԱԷԿ-ի շուրջը սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրությունների համար: Հյուրերը ծանոթացան կայաններից տվյալների իրական ժամանակում ստացման և դրանց մշակման եղանակներին:

 

Նույն օրը կատարվեց աշխատանքային այց դեպի «Կապուտան» դիտակետ, որտեղ տեղադրված է նշված կայաններից մեկը: Ա.Չուպովը դրական գնահատեց կատարված աշխատանքը: