Երեխան, ում մոր ուղեղը մահացել էր ծննդաբերությունից մի քանի ամիս առաջ, լույս աշխարհ է եկել Հունգարիայում. գրում է AFP-ն:

 

Ինչպես գործակալությանը հայտնել են Դեբրեցեն քաղաքի բժշկական կենտրոնից, 31-ամյա կնոջ ուղեղը մահացել էր հղիության 15-րդ շաբաթվա ընթացքում: Բժիշկները որոշել էին չընդհատել հղիությունը և սարքավորումների միջոցով ապահովել կնոջ օրգանիզմի կենսունակությունը' հնարավորություն տալով երեխային լույս աշխարհ գալ:

 

Տղան ծնվել է բոլորովին առողջ մոր մահից 92 օր անց: Երեխան ծնվել է հղիության 27-րդ շաբաթում' բոլորովին առողջ, 1,42 կգ քաշով. հավաստել են բժիշկները: Դրանից հետո երեխայի մորը անջատել են կենսապահովման սարքերից:

 

Նորածնին վերցրել են բարեկամները: Մահացած մոր մյուս օրգանները' սիրտը, լյարդը, երիկամները, ենթաստամոքսային գեղձը փոխպատվաստել են այլ հիվանդների: Այդ օրգաները, բժիշկների խոսքերով, փրկել են առնվազն 4 մարդու կյանք: