Մոսադն ու Սաուդյան Արաբիայի իշխանությունները զբաղված են Իրանի վրա համատեղ հարձակման պլան մշակելով. գրում է The Sunday Times-ը' հղում կատարելով իր տեղեկացված աղբյուրներին: Պարբերականի տվյալներով' Երուսաղեմն ու Էր Ռիյադը քննարկում են Իրանի վրա հարձակման ծրագիր այն դեպքում, եթե Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններն անարդյունք անցնեն:

 

Մասնավորապես, գրում է թերթը, կողմերն արդեն պայմանավորվել են, որ Սաուդյան Արաբիան իսրայելական ինքնաթիռներին թույլ կտա թռիչքներ իրականացնել իր երկրի տարածքում: Միաժամանակ, Էր Ռիյադը պլանավորում է մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին անօդաչու թռչող սարքերի միջոցով և տրամադրել բեռնատար օդանավեր ու փրկարար ուղղաթիռներ:

 

Սաուդյան Արաբիան ցանկանում է օգնել Իսրայելին ինչով հնարավոր է, հայտարարել է պարբերականի աղբյուրը: Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հիմնական տագնապները պայմանավորված են Թեհրանի միջուկային ծրագրով. գրում է պարբերականը: