Նոյեմբերի 17-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթշեն 2-րդ թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: