Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա. ասված է երկրի նախագահի պաշտոնական կայքէջում, մեջբերում է haqqin.az-ը:

 

Վիեննայի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ավստրիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

 

Նշենք, որ Վիեննայում Ալիևը պետք է հանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

Անձնական հանդիպում ունենալու մասին երկու երկրների ղեկավարների համաձայնությունը ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի արդյունք է, որը տարածաշրջան էր ժամանել նոյեմբերի 4-5-ը: Երկու նախագահների հանդիպումը կդառնա 2 տարվա ընդմիջումից հետո առաջինը: