«Ավարտվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, նրանց միացան համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները»,-twitter-ի էջում գրել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը:

 

Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպել են Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: