Աշխարհի ամենաաղքատ նախագահը Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն է, տեղի բնակիչները նրան անվանում են Էլ Պեպե: 78-ամյա նախագահի աշխատավարձը կազմում է մոտ 263 հազար ուրուգվայական պեսո (մոտ 12 հազար դոլար), որի մեծ մասը նա ուղղում է բարեգործության, իսկ իրեն թողնում է միայն 26300 պեսո (մոտ 1200 դոլար):

 

Նախագահը հրաժարվել է պալատից, ապրում է ոչ մեծ գյուղական տանը, կնոջ հետ զբաղվում է հողագործությամբ: