Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Շանթ Հարությունյանի գործով քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը:

 

Շանթ Հարությունյանը երկու ամսով կենթարկվի դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության:

 

Վերջինս իրեն համարում է լիովին առողջ, և այդպիսի փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում:

 

«Դատարանը որոշեց բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը, նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Նրան կտեղավորեն «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում' մաքսիմում երկու ամիս ժամկետով:

 

Ինչպես գիտենք, փորձաքննությունների հիմնական ժամկետը տևում է 21-ից 24 օր, բայց դատարանը երկու ամիս ժամկետ է սահմանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: