Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, մերժել է նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը: Պաշտպանը խնդրում էր Վերաքննիչ քրեական դատարանից բեկանել Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ. սեպտեմբերի 23-ին կայացրած դատավճիռը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել Երեւանի կենտրոնում' իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: