Օրերս ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որ որոշ գազալցակայաններ խուսափել են 750 մլն դրամ հարկ վճարելուց, մասնավորապես, դրանք եղել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող մի քանի գազալցակայանները:
 
Սրան հետևեց «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը, որ իրենց ընդամենը մեկ ընկերությունում է պատկանում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը որոշ պարզաբանումներ տվեց այս թեմայով.
 
«Մենք գրել էինք՝ «ՀայՌուսգազարդ»-ին պատկանող, ինչպես նաև՝ այլ գազալցակայաններում: Ստորակետը հարկավոր էր ճիշտ կարդալ: Այո, ճիշտ է ասում «ՀայՌուսգազարդ»-ը` մեր ներկայացրած ցուցակում 8 գազալցակայաններից միայն «Տրանսգազ»-ն է, որ «ՀայՌուսգազարդ»-ի դուստր ընկերություններից է»,- ասաց ՊԵԿ նախագահը:
 
Անանյանը նշեց` մյուս ընկերությունները պատկանում են նախկին Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանին, 
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և այլոց:
  
Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում չափագրումը կազմել է 15 մլն դրամ, որն, ի տարբերություն մյուսների, ամենաքիչն է: 
 
Նա նշեց` քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ: