ԱՄՆ-ն սպառնացել է Աֆղանստանին 2014-ին երկրի տարածքից զորքերի ամբողջական դուրսբերմամբ, եթե նախագահ Համիդ Քարզայը մոտ ժամանակներս երկկողմ համաձայնություն չստորագրի: Համապատասխան հայտարարությունն արվել է նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Սյուզան Ռայսի կողմից:
Ռայսը պարզաբանել է, որ համաձայնության ստորագրման ձգձումը զրկում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին իրավիճակի այն հստակությունից, որն անհրաժեշտ է իրենց Աֆղանստանում ռազմական ներկայություն ապահովելու համար 2014թ. հետո: Նա հիշեցրել է, որ համաձայնությունը հնարավորություն կտա ամերիկյան զորքերին պաշտպանվել օրենքի կողմից Աֆղանտսանում ԱՄՆ-ի ռազմական ներուժը դուրս բերելուց հետո: