Իրանի միջուկային հաջողված գործարքի կնքումը միանշանակ չի ընդունվել Իսլամական հանրապետությունում:
Շատ օրենսդիրներ համոզված են, որ Ժնեվում ստորագրված համաձայնագիրը կթուլացնի Իրանի հանդեպ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Սակայն, ոմանց հավաստմամբ գործարքն այնքան փխրուն ու պայմանական է, որ այն ի վերջո կհանգեցնի ուրանի հարստացման ծրագրի լիակատար դադարեցմանը:
Փաստաթղթի համաձայն, Իրանը պարտավորվել է ոչնչացնել մինչեվ 20% հարստացված ուրանը: