Չնախատեսված այցով երեկ Կիև ժամանած Լիտվայի խորհրդարանի պատվիրակությունը՝ խոսնակ Լորետա Գրաուժինենեի գլխավորությամբ, մնացել է առանց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակի և ընդդիմության ներկայացուցիչների հետ ակնկալվող հանդիպումների: Այդ մասին հաղորդել է Լիտվայի պետական ռադիոն, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Կիև չնախատեսված և չհամաձայնեցված այցի միակ արդյունքը, որի ընթացքում Լիտվայի քաղաքական գործիչները հույս ունեին համոզել Ուկրաինային վերանայել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրքորոշումը, եղել է երեքշաբթի եվրաինտեգրման աջակիցների հանրահավաքին մասնակցությունը: