Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տրվել Երեւանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի նախագիծը սահմանված կարգով Երեւան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:
Նիստը կայացել է այսօր՝ նոյեմբերի 27-ին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Երեւանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի հաստատման մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ նախագծի վերաբերյալ սահմանված ժամկետում որեւէ առաջարկություն եւ դիտողություն չի ներկայացվել: Տեղի չեն ունեցել նաեւ հանրային բաց լսումները՝ մասնակցության դիմումների բացակայության պատճառով: